Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով եզրափակիչ ելույթների ընթացքում ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը անդրադարձել է դատարանի կայացվելիք որոշման նշանակությանը։
Նա նշել է, որ առաջիկա դատական ակտը կդառնա ուսումնասիրության առարկա ոչ միայն իրավաբանների, այլ նաև գիտնականների, ուսանողների և միջազգային գործընկերների համար։ Բաղդասարյանի խոսքով՝ այդ բոլոր շրջանակները մեկ հիմնական հարց են քննարկելու՝ արդյոք Սահմանադրական դատարանը լիարժեք իրականացրել է իր սահմանադրական առաքելությունը։
Փաստաբանը ընդգծել է, որ դատարանի հեղինակությունը ձևավորվում է ոչ թե անսխալական որոշումներ կայացնելու միջոցով, այլ Սահմանադրությանը հետևողականորեն հավատարիմ մնալու արդյունքում։ Նրա խոսքով՝ այդ հեղինակությունը չի տրվում ինքնաբերաբար, այլ պետք է վաստակել յուրաքանչյուր կոնկրետ գործով կայացվող որոշումներով։

Բաց մի թողեք
Ինչու է Սարգիս Հայոցյանն ազատվել աշխատանքից
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին
Ռուսաստանը թերևս ասում ա, տեսեք, րոպեական կարող եմ զրկել բոլոր եթերներից ու ցույց տամ էն, ինչը ես եմ ուզում