10/07/2026

EU – Armenia

Մունդիալ – 2026․ Անկասելի Ֆրանսիան, Մբապեի վնասվածքն ու Մարոկկոյի «հեքիաթի» տխուր ավարտը. Լուսանկար

Մեկօրյա ընդմիջումից հետո վերսկսվեցին ֆուտբոլի աշխարհի 2026 թ․առաջնության խաղերը: Քառորդ եզրափակիչ փուլում ժամեր առաջ Ֆրանսիան և Մարոկկոն հանդիպեցին Բոստոնում: Ֆրանսիան հաղթեց 2-0 հաշվով։

25-րդ րոպեին ֆրանսիացի գոլահար Կիլիան Մբապեն մտավ տուգանային հրապարակ, որտեղ նրան հետ մղեց պաշտպան Նուսեիր Մազրաուին: Մրցավար Ֆակունդո Տելյոն անմիջապես ցույց տվեց 11 մետրանոց նշանակետը: Մբապեն չկարողացավ գոլի վերածել այդ հնարավարությունը։

Այդուհանդերձ, հարձակվողը իր «խոսքն ասաց» հանդիպման 60-րդ րոպեին՝ խփելով մունդիալներում իր 20-րդ գոլը։

66-րդ րոպեին Ուսման Դեմբելեն խփեց Ֆրանսիայի երկրորդ գոլը՝ միջին հեռավորությունից կատարած հարվածով։

76-րդ րոպեին Մբապեն փոխարինվեց վնասվածքի պատճառով։

Այսպիսով, մարոկկացիները՝ անցյալ տարվա մունդիալի կիսաեզրափակիչի մասնակիցները դուրս մնացին։

Ֆրանսիան կիսաեզրափակիչում կմրցի Իսպանիա-Բելգիա խաղի հաղթողի հետ։

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել Ֆրանսիայից կրած պարտությունից հետո։

The Telegraph-ի փոխանցմամբ, անկարգությունները զսպելիս ոստիկաններից մեկը գլխի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Երկրպագուները դուրս են եկել փողոցներ, բարձրացել են մեքենաների վրա ու հրավառություններ արել, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։

Փարիզում կանխվել են խոշոր անկարգությունները։

ԱԱ-2026․ Անկասելի Ֆրանսիան, Մբապեի վնասվածքն ու Մարոկկոյի «հեքիաթի» տխուր ավարտը