Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով:
Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։
Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Բաց մի թողեք
«Առանց ցավի». Գերմանիան հաստատում է առողջության ապահովագրության կրճատումները
Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ մահացել է հիվանդանոցում. Լուսանկար
Հետազոտությունը ցույց է տալիս, որ անպտղությունը մինչև 2036 թվականը կազդի 80 միլիոն կնոջ վրա՝ 35 տարեկանից բարձր կանանց շրջանում կտրուկ աճով