Օրվա ցերեկային ժամերին կանոնավոր կերպով ցերեկային պայծառ լույսի տակ կանոնավոր կերպով գտնվելը զգալիորեն բարելավում է մարդու քնի որակը։
Մասնավորապես՝ ավելացնում է խոր քնի տեւողությունը։ Նման եզրակացության են հանգել Մանչեսթերի համալսարանի գիտնականներ, ինչպես հայտնում է Biological Timing and Sleep հանդեսը։ Գիտափորձերի ժամանակ, մասնակիցները մի քանի օր իրենց հետ կրել են հատուկ սարքեր, որոնք ցույց են տվել ցերեկային լույսի ինտենսիվությունը եւ դրա ազդեցությունը մարդու օրգանիզմում եղած կենսաբանական ժամացույցի վրա։
Չափվել են նաեւ այլ պարամետրեր։ Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ավելի հաճախ են ցերեկային ժամերին գտնվում ցերեկային պայծառ լույսի ներքո, կարողանում են ավելի վաղ պառկել քնելու եւ շուտ արթնանալ։
Բացի այդ, երբ մթությունից վառ լուսավորվածության անցումը կտրուկ չի լինում, մարդկանց մոտ խոր քնի տեւողությունը ավելանում է։ Խոր քնի փուլը կարեւոր է հատկապես օրգանիզմի վերականգնման, հիշողության ամրապնդման եւ գլխուղեղի նորմալ աշխատանքի համար։ Մասնագետները նշում են, որ այսօրվա իրականությունն այն է, որ մարդիկ հաճախ են օրն անցկացնում թույլ լուսավորված տարածքներում, իսկ երեկոներին ընդհակառակը՝ գտնվում են արհեստական լուսավորությամբ վառ լուսավորված վայրերում։ Լուսային բնական ռեժիմի նման խախտումը կարող է խաթարել ներքին կենսաբանական ժամացույցի աշխատանքը եւ վատացնել քնի որակը։
Մարդու մոտ աղիքային միկրոֆլորայի փոփոխությունը կարող են ի հայտ գալ՝ նախքան երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջանալը։ Այս մասին գիտնականները եզրակացրել են մի քանի հազար մարդկանց միկրոբիոմային հետազոտությունների արդյունքներն ուսումնասիրելիս։
Cell Reports Medicine-ի համաձայն, դեռեւս երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջանալուց մի քանի տարի առաջ՝ ռիսկային գոտում գտնվող մարդկանց մոտ աղիքային միկրոֆլորան որոշակի փոփոխություններ է սկսում կրել։
Մասնավորապես՝ օգտակար համարվող որոշ բակտերիաներ փոխում են իրենց վարքագիծն ու նպաստում բորբոքային պրոցեսների ինչպես նաեւ՝ նյութափոխանակության խաթարումների առաջացմանը, որոնք էլ իրենց հերթին պատճառ են դառնում երկրորդ տիպի 2-րդ տիպի շաքարային դիաբետի ի հայտ գալուն։ Գիտնականները այս բացահայտումը համարում են կարեւոր, քանի որ հնարավորություն է ստեղծվում աղիքային միկրոֆլորայի ուսումնասիրությամբ նաեւ գնահատել, թե մարդը գտնվում է արդյոք դիաբետ ունենալու ռիսկային գոտում։

Բաց մի թողեք
Խայտառակ վիճակ է Վրաստան – Հայաստան սահմանին, երեխաներ են ուշшգնաց եղել․ Լուսանկար
Ինչու են Իրանից մոտոցիկլետներով եկել Երևան. ովքեր են նրանք. Լուսանկար
Իսպանիայի նախկին վարչապետ Ռախոյ. Ֆրանսիայի աշխարհի առաջնության հավաքականը խաղում է «առանց ֆրանսիացիների»