ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հաստատել է, որ Կիևից վերադառնալուց հետո սենատոր Լինդսի Գրեմը իր հետ հեռախոսազրույց է ունեցել, և իրենք քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծի հետ կապված հարցերը։ Axsios-ի աղբյուրները հայտնել են, որ Սպիտակ տունը պաշտպանել է Ռուսաստանից նավթ գնող երկրների դեմ «բարձր մաքսատուրքեր սահմանելու» գաղափարը։
Ըստ երևույթին, այդ տեղեկությունը, մեղմ ասած, այնքան էլ հիմնավոր չէ։ «Դոյչե վելլեի» ռուսական խմբագրությունը մեջբերել է օրինագծի դեմոկրատ համահեղինակներ Ջին Շահինի և Ռիչարդ Բլյումենտալի Կոնգրեսին արված հորդորը։ Ըստ Շահինի, « Լինդսիին և այն գաղափարների, որոնց համար նա պայքարել է այլ արժանի հուշարձան, քան այդ օրենքի ընդունումը և անկախ ու անվտանգ Ուկրաինայի մարմնացումն է, չի կարող լինել», իսկ Բլյումենտալը համոզված է, որ Ռուսաստանի դեմ «պատժամիջոցների անհապաղ ընդունումը հարգանքի արժանավոր տուրք կլիներ» Գրեմի հիշատակին։
Մինչ ամերիկյան քաղաքական շրջանակները քննարկում են ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ռուս-ուկրաինական պատերազմի հարցում ԱՄՆ նախագահ Թրամփի «դիրքորոշման փոփոխության» հարցը, Ուկրաինայի Զինված ուժերի նախկին հրամանատար, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Զալյուժնին Indipendent-ի համար հեղինակային հոդվածում արևմտյան երկրների առաջնորդներին խորհուրդ է տվել Ռուսաստանի «ռազմավարական պարտության մասին էյֆորիա չստեղծել»։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խստորեն քննադատել է արևմտյան երկրներին, որ Ուկրաինային ռազմական աջակցություն են ցուցաբերում, «որպեսզի պատերազմը շարունակվի»։
Պեսկովը արևմտյան երկրներին մեղադրել է «խաղաղություն չցանկանալու» մեջ։ Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ «այլևս ոչ մի պատրանք չի կարող լինել, Արևմուտքը միջնորդ» չէ։
Ըստ Politico-ի, ուկրաինական ռազմաճակատում «արմատական բեկում մտցնելու համար Ռուսաստանը ունի երկամսյա ժամկետ»։ Պարբերականը չի մասնավորեցրել, թե կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը։
Անկախ աղբյուրները վկայում են, որ ցամաքային ռազմագործողություններով Ռուսաստանը թեև «որոշ առաջխաղացում ունի, բայց դա բավարար չէ, որպեսզի Մոսկվան թելադրի կրակի դադարեցման իր պայմանները»։
Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ վարչակազմի սկզբունքային որոշումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի սառեցմանը, բայց համապարփակ կարգավորում, ամենայն հավանականությամբ, մոտակա տասնամյակներին հազիվ թե տեղի ունենա։ Հետխորհրդային բոլոր երկրների համար դա փորձություն է։
Հայաստանի դեպքում անվտանգային միջավայրի օպտիմալացումը թիվ մեկ առաջնահերթություն է։ Մանավանդ որ տևական կարգավորում չի սպասվում նաև Մերձավոր Արևելքում։

Բաց մի թողեք
Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը․ Աբրահամյան
«Փողով գրողը» արյանս մեջ չկա․ Սոֆյա Հովսեփյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. Տեսանյութ
Ադրբեջանը, խաղացնելով, պարեցնելով, այնքան է «քշելու» ՔՊ-ին, մինչև իր պահանջները կատարվեն․ Աբրահամյան