Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ և նվաճեց եզրափակչի ուղեգիր:
Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Միկել Օյարսաբալը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոց հարվածը: Երկրորդ խաղակեսում իսպանացիները կրկնապատկեցին իրենց առավելությունը. 58-րդ րոպեին Դանի Օլմոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Պեդրո Պոռոն՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Հատկանշական է, որ Իսպանիան աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս եկավ 16 տարի անց: Նախորդ անգամ դա տեղի էր ունեցել 2010 թվականին, երբ իսպանացիներն իրենց պատմության մեջ առաջին և դեռևս միակ անգամ դարձան աշխարհի չեմպիոն:
Այսպիսով, Իսպանիայի հավաքականը եզրափակչում կսպասի Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին: Մյուս կիսաեզրափակիչ դիմակայությունը նախատեսված է այսօր՝ ժամը 23:00-ին, իսկ մեծ եզրափակիչը կանցկացվի հուլիսի 19-ին:
Փարիզում անկարգություններ են սկսվել Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի պարտությունից հետո։ Գիշերը Իսպանիան 2-0 հաշվով հաղթել էր «Կապույտներին»։ Վրդովված երկրպագուներին ոստիկանությունը ցրել է։


Բաց մի թողեք
Ծխախոտը՝ թելի ծայրին, մարդկային կյանքը՝ պատասխանատվության սահմանին
«Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. Լուսանկարներ
Կոչ ենք անում COP17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել. հայտարարություն