Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիային հաղթելուց հետո (2:1) կիսվել է գրառումով.
39-ամյա հարձակվողը դարձել է հանդիպման հերոսներից մեկը. նա գոլային փոխանցում է կատարել Էնցո Ֆերնանդեսին և Լաուտարո Մարտինեսին, որոնց գոլերը վերջում օգնել են անցնել եզրափակիչ։
«ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ։ Մենք վերադարձել ենք, ուժ հավաքել և խաղացել ենք ևս մեկ հիանալի խաղ։ Մեծ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացին մեր թիմին», – գրել է Մեսսին սոցիալական ցանցերում Անգլիայի դեմ խաղից կարճ ժամանակ անց։
Վճռորոշ պայքարում Արգենտինան կհանդիպի Իսպանիայի հետ, որը նախորդ օրը 2-0 հաշվով հաղթել է Ֆրանսիային։ Աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին։


Բաց մի թողեք
Երգիչ Վիգեն Հովսեփյանը և բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. Լուսանկարներ
Երևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին