Փաստաբան Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյա էջում գրել է․
«2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված է (բանտային/տնային), այսինքն շուրջ 395 օր: Մի առիթով ասել էի. չկա որևէ քրեական գործի նույնիսկ տվյալ, բայց կա նման ինտենսիվ քաղաքական հետապնդում, չկա որևէ հիմք, բայց կա կալանք։
2021 թվականի նույն հունիսի 18-ին ադրբեջանի իրավասու մարմինների կողմից Սամվել Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Օրերս պարզ դարձավ ինչ մեծ ոգևորություն է առաջացրել Սամվել Կարապետյանի կալանքն այդ երկրի իշխանությունների համար:
Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում, ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ և պետք է աննահանջ ընդգծել, որ հենց իրավունքը պետք է գերակայի:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։

Բաց մի թողեք
Միայն ես չէ, որ պետք է ելույթ ունենամ. Էդգար Ղազարյան
Քոչարյանը հայտնել է՝ ինչու չառաջադրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում
ԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները մինչ օրս կռիվ են տալիս իմ շողքի հետ․ Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքը