Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը նվաճեց ԱԱ-2026-ի բրոնզե մեդալները՝ երրորդ տեղի համար խաղում հաղթելով Ֆրանսիային։
Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում կայացած հանդիպումից առաջ երկու թիմերն էլ դուրս էին մնացել կիսաեզրափակիչից․ Ֆրանսիան 0:2 հաշվով պարտվել էր Իսպանիային, իսկ Անգլիան՝ 1:2 հաշվով Արգենտինային։
Երրորդ տեղի համար պայքարում անգլիացիները հաղթանակ տարան և դարձան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։
Թիմերը խաղը սկսել էին հետևյալ մեկնարկային կազմերով.
Ֆրանսիա. Մենյան, Գյուստո, Կոնատե, Լակրուա, Տ. Էռնանդես, Ռաբիո, Զաիր-Էմերի, Շերկի, Օլիսե, Դուե, Մբապե (ավագ):
Անգլիա. Հենդերսոն, Քուանսա, Կոնսա, Գեհի, Սփենս, Ռայս (ավագ), Էզե, Ռոջերս, Սակա, Ռեշֆորդ, Տոունի։
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը, որտեղ միմյանց դեմ դուրս եկան Ֆրանսիայի և Անգլիայի ազգային հավաքականները։ Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 6։4 հաշվով՝ նվաճելով մրցաշարի բրոնզե մեդալները։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:
Խաղի հենց մեկնարկից անգլիացիները տիրեցին նախաձեռնությանը՝ խաղակեսն ավարտելով տպավորիչ՝ 4:0 հաշվով։ Արդեն 3-րդ րոպեին Դեկլան Ռայսը բացեց հաշիվը, իսկ 18-րդ րոպեին պաշտպան Էզրի Կոնսան կրկնապատկեց այն։ Դրանից հետո առաջին պլան մղվեց Բուկայո Սական. անգլիացի վինգերը գրավեց մրցակցի դարպասը 37-րդ և 45+1-րդ րոպեներին՝ ձևակերպելով դուբլ։
Երկրորդ խաղակեսում վենեսուելացի մրցավար Խեսուս Վալենսուելայի սուլիչից հետո ֆրանսիացիները փորձեցին անհնարինը՝ վերադառնալ խաղ: 48-րդ րոպեին Կիլիան Մբապեն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ վեց րոպե անց Բրեդլի Բարկոլան խփեց ֆրանսիացիների երկրորդ գոլը։ 66-րդ րոպեին Մբապեն նույնպես դուբլ ձևակերպեց՝ վերականգնելով ինտրիգն ու հաշվի տարբերությունը հասցնելով նվազագույնի (3:4)։
Այնուամենայնիվ, Անգլիան կարողացավ կասեցնել մրցակցի ճնշումն ու վերջակետ դնել այս խելահեղ դիմակայությանը: 87-րդ րոպեին Սական, անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, հեթ-տրիկ ձևակերպեց։ Թեև 90+6-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կրկին կրճատեց տարբերությունը, սակայն երկու րոպե անց Ջուդ Բելինգհեմը խփեց անգլիացիների վեցերորդ գնդակը՝ սահմանելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 6։4։
Այսպիսով, Անգլիայի հավաքականը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Ֆրանսիան բավարարվեց չորրորդ հորիզոնականով։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի հաղթողի տիտղոսը եզրափակիչում կվիճարկեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։
ԱԱ-2026. Խաղ 3-րդ տեղի համար
Ֆրանսիա — Անգլիա՝ 4:6 (0:4)
Գոլերը՝ Մբապե (48′, 66′), Բարկոլյա (54′), Դեմբելե (90+6′) — Ռայս (3′), Կոնսա (18′), Սակա (37′, 45+1′, 87′ 11մ), Բելինգհեմ (90+8′):

Բաց մի թողեք
Ինչ էլ որ պատահի, այս թիմն արդեն կերտել է պատմություն․ առա՛ջ, Արգենտինա․ Մեսսիի ուղերձը
«Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. Լուսանկարներ
Օլիմպոսը ձգտում է տեղ գտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում. Լուսանկարներ