Հրազդան գետում երեկ ջրահեղձ եղած 17-ամյա տղան Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքից է։ Նա վաղ առավոտյան իր վարած մեքենայով հայտնվել էր գետում և երեսուն րոպե որոնողական աշխատանքներից հետո նրա անշնչացած մարմինը հաջողվել էր դուրս բերել ջրից։
«Ընտանիքը շատ վատ վիճակում է, գյուղում սուգ է»,- ասաց Լճաշենի վարչական ղեկավար Վահան Մարգարյանը։
Նրա խոսքով՝ նա ընտանիքի միակ երեխան չէր. ուներ մեկ եղբայր, որը ծառայում է բանակում, և մեկ փոքր քույր։ «Այս սեզոնին հորն էր օգնում տնային գործերում, խելոք, աշխատող երեխա էր»,- նշեց Մարգարյանը։
Մեր տեղեկություններով՝ դեպքից հետո հատկապես վատ է ջրահեղձ եղած տղայի մոր վիճակը, ստիպված են հանգստացնողներ ներարկել ու քնեցնելու ճանապարհով վիճակը ստաբիլ պահել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը։
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ 30 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում գետում հայտնաբերում է ավտոմեքենան, ապա ավտոմեքենայի ապակին կոտրելով կարողանում է ջրահեղձ եղած քաղաքացուն դուրս բերել գետից, որից հետո ջրասուզակներն ու Սևանի փրկարարները ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը մոտեցնում են դիատարին։

Բաց մի թողեք
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 ավտոբուսի, վարորդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն․ Լուսանկար
Ձկնաբույծները Կառավարության մոտ ակցիա են իրականացնում. Տեսանյութ
Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության. Լուսանկար