Նիկոլ Փաշինյանը, որ գտնվում է արձակուրդում, սոցցանցում հայտնել է, որ այս ընթացքում կարդացել է Ա․ Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը։
Նրա այդ գրառումը ինձ հիշեցրեց մի տեղեկություն որ տարածվեց 2004 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի՝ Մոսկվա կատարվող այցի առնչությամբ։ Մամուլը գրեց, որ այդ ժամանակ նրա պետքարտուղար Կոնդոլիսա Ռայսը, որ այսպես ասած սովետոլոգ էր, նրան խորհուրդ էր տվել այցից առաջ ռուսական մտածողությունը եւ հոգեբանությունը լավ ճանաչելու համար կարդալ Դոստոեւսկու «Ոճիրն ու պատիժը»։
Նիկոլ Փաշինյանը կարդում է Եվգենի Օնեգինը, որը համարվում է ռուսական գրականության մեծագույն ստեղծագործություններից մեկը։ Մի քանի կարծիք ու գնահատական փորձեցի փնտրել, ու դրանց շարքում մի հատկանշականը, որ «Եվգենի Օնեգին»–ը համարվում է «ռուսական կյանքի հանրագիտարան»։
Այդ կապակցությամբ իսկապես ուշագրավ է, թե արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանին ինչու՞ է հետաքրքրել «ռուսական կյանքի հանրագիտարանը»։
Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

Բաց մի թողեք
Եթե իմ որդին այդպես է որոշել՝ նրան կանաչ ճանապարհ եմ մաղթում. Գագա Առուշանյան. Լուսանկար
Եթե «Ուժեղ Հայաստան»-ը ընտրությունների մասնակցեր 10 համայնքներում․․․
Հետևանքներն իրոք ապոկալիպտիկ են լինելու․․․