21/07/2026

EU – Armenia

Չեն կարողանում գրանցվել

Իջևան քաղաքի բնակիչ, անչափահաս 2 երեխաների մայր Սիրանուշ Փանյանի ամուսինը Իջևանի կոմունալ հիմնարկությունում բանվոր է աշխատում։ Սիրանուշի խոսքերով՝ Իջևանի համայնքապետարանն ամանորի առթիվ իր ամուսնուն, համայնքապետարանի մյուս աշխատողների նման, պարգևավճար է վճարել, որի պատճառով իրենց եկամուտներն իբրև թե աճել են և ընտանիքի ընտանեկան նպաստը «կտրել են»։

Ս․ Փանյանը մեզ հայտնեց նաև, որ ինքը համակարգիչ չունի, չունի նաև համապատասխան ունակություններ, որպեսզի կարողանա հեռախոսով գրանցվել սոցիալապես անապահովներին պետական աջակցության համակարգում, միասնական սոցիալական ծառայությունների Իջևանի տարածքային կենտրոնում այդ հարցում իրեն չեն աջակցել, ասելով, որ դա իրենց պարտականությունը չէ։

Տավուշի մարզում սոցիալապես անապահով բազմաթիվ անձինք կան, ովքեր տեխնիկապես ունակ չեն, չեն կարողանում գրանցվել այդ համակարգում, ուստի զրկված են պետական օգնությունից։