22/07/2026

EU – Armenia

Վրաստանն Ադրբեջանից 78 տոննա սառեցված ձուկ ու ձկնամթերք է ներկրել

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Վրաստանն Ադրբեջանից 78 տոննա սառեցված ձուկ ու ձկնամթերք է ներկրել։ Ներմուծման ընդհանուր արժեքը կազմում է 300 հազար դոլար։

Այս մասին հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

Անցյալ տարվա համեմատությամբ՝ ցուցանիշն ավելացել է 9 անգամ։ Ընդհանուր առմամբ Վրաստանն այս տարվա առաջին կիսամյակին ներկրել է 8661 տոննա ձուկ եւ ձկնամթերք, որի ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն դոլար։

Ուշագրավն այն է, որ Հայաստանից այս ապրանքատեսականու մատակարարումներ չեն եղել։ Հայաստանից Վրաստան մատակարարվել է 5076 կգ թարմ ձուկ՝ 22 900 դոլար ընդհանուր արժեքով։