ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության մի շարք որոշումներում, որոնք վերաբերում են բուհերի հավատարմագրման գործընթացին։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ներկայումս մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրումն իրականացվում է կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 978-Ն որոշմամբ հաստատված կարգով: Սա այն իրավական փաստաթուղթն է, որը սահմանում է Հայաստանի բոլոր արհեստագործական, միջին և բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների որակի գնահատման կանոնները՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից։
Նախագծով առաջարկվում է բարձրագույն կրթության ոլորտում ներդնել պետական հավատարմագրման նոր, առանձին և ամբողջական կարգավորում՝ հաստատելով Հայաստանի բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման և դրանց կրթական ծրագրերի ծրագրային հավատարմագրման կարգերը։ Կարգավորումը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող պետական, ոչ պետական, միջպետական և միջազգային բարձրագույն ուսումնական հաստատությունների, օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի, ինչպես նաև բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերի նկատմամբ՝ անկախ կազմակերպաիրավական կամ սեփականության ձևից, գերատեսչական ենթակայությունից։ Առաջարկվող կարգերով սահմանվում են որակի արտաքին ապահովման համակարգը, պետական լիազոր մարմնի և Բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցի լիազորությունները, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշները, ինքնավերլուծության, արտաքին փորձագիտական գնահատման, փորձագիտական այցի, զեկույցի կազմման և հավատարմագրման որոշման ընդունման ընթացակարգերը։ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումները սահմանվում են որպես պարտադիր և պարբերաբար կրկնվող գործընթացներ՝ համապատասխանաբար յոթնամյա և հնգամյա ստանդարտ շրջափուլերով, իսկ ծրագրային հավատարմագրման համար նախատեսվում է նաև եռամյա պայմանական հավատարմագրման հնարավորություն։ Նախատեսվում են անկախ փորձագիտական խմբեր՝ միջազգային և ուսանող-փորձագետների մասնակցությամբ, ուսումնական հաստատության հնարավորությամբ փաստացի անճշտությունների վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու, հավատարմագրման որոշումներ ընդունող անկախ հանձնաժողով, ինչպես նաև բողոքարկման և դիմում-բողոքների քննության առանձին ընթացակարգեր։

Բաց մի թողեք
Պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ …
Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի
«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը»