Ավիաթռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը (European Union Aviation Safety Agency, EASA) խուհուրդ է տվել ավիաընկերություններին զերծ մնալ դեպի Հորդանան կատարվող ավիաթռիչքներից՝ հաշվի առնելով իրանական հրթիռային եւ ԱԹՍ-ներով հարձակումների հաճախակիացումը Հորդանանի տարածքում եղած ամերիկյան ռազմակայանների վրա։
Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։
«Հուլիսի կեսերից սկսած՝ անվտանգային իրադրությունը զգալիորեն սրվել էր։ արձանագրվում է ռազմական ակտիվության կայուն աճ, որը ազդում է Հորդանանի օդային տարածքի վրա»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ, նույնպիսի հայտարարություններ էին արվել նաեւ՝ Բահրեյնի, Քուվեյթի, Քաթարի, Էմիրաթների, Իրանի, Իրաքի եւ Լիբանանի առումով։

Բաց մի թողեք
Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ․ Օվերչուկ
Տասնյակ հազարավոր խորվաթներ բողոքի ցույց են անցկացնում վտանգավոր թափոնների աղբավայրի դեմ. Լուսանկար
Հունաստանի վարչապետը խոստանում է հարկերի կրճատում, քանի որ Աթենքը գարնանային ընտրություններ է ակնկալում