23/07/2026

EU – Armenia

Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. նոր մանրամասներ․ Լուսանկար

Հայտնի է դարձելոր նախնական վարկածով ինքնասպան եղած զինվոր Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող են ձերբակալվել եւ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Մասնավորապես՝ ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորին ինքնասպանություն հասցնելու դեպքից առաջ ծեծի են ենթարկել ,որից հետո նա գնացել է ինքնասպանության ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի, մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը ճակատագրական է դարձել նրա համար։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Նշենք, որ մահացած զինծառայողը Չարենցավան քաղաքի բնակիչ Նարեկ Թորոսյանն է։

Blog Image