Պետական օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց իններորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։
Բացման խոսքը շնորհվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, առաջին անգամ անդրանիկ նիստին ներկա չէ Վեհափառը։
ՀՀ նախագահի ողջունի խոսքից հետո Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ձայնի իրավունք խնդրեց, սակայն նիստը վարող տարեց պատգամավոր Կնյազ Հասանովը մերժեց, այդուհանդերձ առանց բարձրախոսի էլ լսելի էր Նարեկ Կարապետյանի ամոթանքը։ Նա վեհափառի բացակայության հարցն էր բարձրաձայնում.
«Ուր է վեհափառը»․ հարցնում էր նա ու ամոթանք տալիս,նրան միացան թե իր գլխավորած խմբակցության մյուս պատգամավորները, թե «Հայաստան» խմբակցության։ Այս աժիոտաժի ընթացքում Վահագն Խաչատուրյանն անիմաստ ժպտում էր։
Ընդդիմությունը հրաժարվեց երդվել առանց վեհափառի։

Բաց մի թողեք
ՀՀ-ն պահպանում է լիակատար ինքնիշխանությունը, իրավազորությունը․ հրապարակվել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման տեքստը
Դատավորները հավելավճար կստանան․ ի՞նչ է հայտնի
ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարցը. Սիմոնյան