03/08/2026

EU – Armenia

Կաթողիկոսն ինչ է ասել ընդդիմությանը

Լրագրողները «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին հարցրել են, թե արդյոք կարելի է ենթադրել, որ ընդդիմությունն ավելի լեգիտիմ է, քանի որ այն օրհնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, մինչդեռ իշխանությունը նման օրհնություն չի ստացել։

Ի պատասխան՝ Կարապետյանը նշել է, որ հարցը հետաքրքիր մոտեցում է և կարելի է այն դիտարկել նաև աստվածաբանական տեսանկյունից։

Նրա խոսքով՝ Կաթողիկոսի համար կարևոր ու նշանակալի էր օրհնել Ազգային ժողովի նոր՝ 9-րդ գումարման մեկնարկը, քանի որ խորհրդարանը երկրի գլխավոր քաղաքական մարմիններից է։

«Իսկ նախորդ օրը մեր հանդիպման ընթացքում այն ամենը, ինչ նա պետք էր ասեր Ազգային ժողովում, ասաց մեզ՝ եկեղեցում»,- նշել է նա: