03/08/2026

EU – Armenia

Վահագն Ալեքսանյանը մարզվում էր հենց իր նախկին կուսակցության ԲՀԿ մաս կազմող «Մուլտի Ուելնեսու՞մ»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի հետ կապված թեմային: Նա նաև դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին։

Խամոյանը հարց է ուղղել Ալեքսանյանին՝ նշելով, որ, իր տեղեկություններով, նա մարզվում է «Մուլտի Ուելնես» համալիրում, և հետաքրքրվել է՝ արդյոք հենց այնտեղ մարզվելու ընթացքում է պարզել, որ կառույցում առկա են ապօրինի շինարարության խնդիրներ:

«Մարզվելու ընթացքու՞մ էիք հասկացել, որ ապօրինի շինարարություն է ու պետք է քաղաքապետարանը խլի»,- նշել է Խամոյանը: