Անդրադառնալով հայ-ադրբեջանական վաշինգտոնյան համաձայնությունների տարեդարձին, Բաքվի իշխանական minval politika-ն Ադրբեջանը համեմատել է Քեմպ-Դևիդից հետո Եգիպտոսի հետ, որ «դարձել է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը»։
Ադրբեջանական լրատվամիջոցը արձանագրել է տարածաշրջանում Ռուսաստանի «ազդեցության թուլացումը», որ «սկսվել է 2022 թվականից սկսած»։
Ի՞նչ է պետք, որպեսզի Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին պայմանագիրը վերջնականապես ստորագրվի։
Այս հարցին տրվել է հայտնի պատասխան՝ «Հայաստանի սահմանադրությունից պետք է բացառվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ նույնիսկ ակնարկ պարունակող դրույթները»։
Վաշինգտոնում անցյալ տարի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները ձեռք են բերվել աշխարհաքաղաքական բոլորովին այլ իրավիճակում, քան այսօր է։
Անցյալ տարի Իսրայելը տասներկու օր անընդմեջ ռմբակոծել և հրթիռահարել է Իրանի ռազմական թիրախները, այդ թվում՝ միջուկային օբյեկտները, և ԱՄՆ նախագահ Թրամփը վստահաբար ասել է, որ Իրանի «միջուկային ծրագիրը ոչնչացված» է։
Այսօր ԱՄՆ-ը և Իրանը, չնայած Իսլամական հանրապետության դեմ ամիսներ տեւած «խորտակիչ հարվածներին», նույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության հարցում համաձայնության չեն հասնում, իսկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ առհասարակ չկան, և միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնները համարում են, որ Թեհրանը «առնվազն տասը ատոմային ռումբի համար հարստացված ուրանի պաշարներ ունի»։
Բոլորովին այլ իրավիճակ է նաեւ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում։ Եթե անցյալ տարի Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հյուրընկալելուց մեկ շաբաթ հետո Դոնալդ Թրամփը ուկրաինական պատերազմը դադարեցնելու վճռականությամբ Անքորիջ էր մեկնել՝ Վլադիմիր Պուտինի հետ գագաթաժողովի, այսօր ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջներ» սահմանող օրինագիծ է քվեարկել։
Հավելենք, որ մեկ տարում սկզբունքային առաջընթաց չի գրանցվել նաև հայ – թուրքական գործընթացում, և զուգահեռաբար բարդացել են ռուս – հայկական հարաբերությունները։
Ճիշտ է, Հայաստան – Ադրբեջան պայմանավորվածությունները երկկողմ են, բայց դա միայն գործընթացի ֆորմալ կողմն է։ Գործնականում շատ բան կածված է աշխարհաքաղաքական իրավիճակից, Հարավային Կովկասում ուժային կենտրոնների շահերից, դրանց համադրումից կամ հակադրումից։
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցի գծած «պայծառ պատկերը», երևի, պետք է գնահատել հակառակ տրամանությամբ, երբ բարդ խնդիրների մասին խոսում են ակնհայտ թեթևամտությամբ, պետք է լրջորեն զգաստանալ։

Բաց մի թողեք
Տիխանովսկայան ասել է, որ «ծայրահեղական» պիտակը Լուկաշենկոյի վրեժն է
Ալիևը «մեծ 20-յակի» գագաթաժողովի հրավերլի համար շնորհակալ է Թրամփին, իսկ Փաշինյանը կհրավիրվի՞
Արևմուտքը փորձում է Վրաստանը ներքաշել արյունալի արկածախնդրության մեջ. ՌԴ ԱԳՆ