ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զինված ուժերում ողբերգական դեպքերը գրանցվում են, 1-2 օր դրա շուրջ աղմուկ-հիասթափություն է, իսկ հետո զոհվածի ընտանիքները մնում են իրենց դժբախտության հետ, մեղադրյալների ու նրանց ընտանիքների կյանքը վերածվում է դժոխքի:
Ու վերջ: Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոնները մտածողությունն ու գաղափարական ազդեցությունն են:
Մարդիկ տարբեր կենցաղային, կրթական, դաստիարակչական վիճակով մտնում են բանակ: Եթե այդ ամենը չեփվի կանոնադրական, գաղափարական և արժեհամակարգային ճանապարհով, ապա կստանանք այն, ինչը հիմա ստանում ենք:
Առանց այս ճանապարհի՝ առհասարակ անիմաստ է քննարկել բանակի, դրա մարտունակության կամ ապագայի մասին»:

Բաց մի թողեք
Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվայից առաջ Մակրոնի հետ բանակցության համար է Փաշինյանը մեկնել Փարիզ
Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան