Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող Երևանի Դավիթ Բեկի 7/3 հասցեում գործող հաց-հացաբուլկեղենի արտադրամասում և հայտնաբերել օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝ արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
դրսի դուռը բացվել է անմիջապես արտադրամասի մեջ, որը գտնվում է սուպերմարկետին կից և որտեղից ներս ու դուրս են տարվում սուպերմարկետին վերաբերող բոլոր տեսակի սննդամթերքները, ինչպես նաև տնտեսական ապրանքները,
պատերի մակերևույթների որոշ հատվածներ վնասված են եղել, չեն ունեցել հարթ մակերես,
առաստաղն ունեցել է վնասված հատվածներ, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, չի եղել հանդերձարան անձնակազմի համար։
Հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:


Բաց մի թողեք
Պաշտպանական ոլորտի ստարտափներին անհրաժեշտ է ավելի արագ հասանելիություն փորձարկումների և գնումների գործընթացներին
Էստոնիան մերժում է Բեռլինի դիրքորոշումը՝ կապված ԵՄ բյուջեի կրճատումների հետ
Ֆրանսիան մեղադրում է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների համար