10/08/2026

EU – Armenia

Բերման են ենթարկվել «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» և այլք

Վերջին օրերին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խիստ հանձնարարականով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ իրականացնում են ուժեղացված ծառայույթուն Երևանում և մարզերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակի զենք, զինամթերք, թմրամիջոցներ, հետախուզման մեջ գտնվող անձինք։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հուլիսի 8-ին Նար-Դոսի փողոցում իրականացվել է հատուկ օպերացիա։

Ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխվել մոտ 15-ից ավելի քաղաքացիներ, որոնք իրենց ընկերական շրջապատում հայտնի մականունավորներ են։

Ըստ սկզբնաղբյուրի՝ նրանց մեջ են «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» և այլ մականունավորներ։

Նշված անձանցից մի քանիսի մոտ հայտնաբերվել են ատրճանակ, սառը զենքեր, կռփազենք, որոշների վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, և դրանք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին:

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։