Զարմանալի է պարզապես, թե Փաշինյանն ինչ թեթեւությամբ է արժեզրկում ամեն ինչ՝ ուղղակի, թե անուղղակի։
Հայաստան–Սփյուռք փոխհարաբերությունը միշտ եղել է օպտիմալ ռեժիմի փնտրտուքի մեջ, բայց միեւնույն ժամանակ, այն երբեք էլ չի կարող գալ այսպես ասած՝ իդեալին։ Հայաստան–Սփյուռք փոխհարաբերությունը եղել է աշխատող օրգանիզմ, որն այո՝ ունեցել է շատ վրիպումներ ու բացթողումներ, բայց նաեւ բավականին շոշափելի արդյունք, ու միաժամանակ՝ ահռելի չօգտագործված ներուժ։
Ներկայումս, այդ փոխհարաբերությունը պարզապես ենթարկեցվում է բացառապես իշխանական ներքաղաքական կոնյուկտուրայի։ Ու հենց դրա շրջանակում էլ թեթեւությամբ արժեզրկվում է մինչ այժմ եղածը, հանգեցնելով ընդամենը իբրւ թե զուտ կարեկցանքի։ Այն դեպքում, երբ թե խոշոր բարերարների ու ներդրողների, թե միջին տրամաչափի սփյուռքահայ գործիչների համար այդ հարցը եղել է շատ ավելի պետական հարց, քան Նիկոլ Փաշինյանի պատկերացումներն են պետության մասին, կամ պետության մասին այն պատկերացումներն են, որ նրա առաջնորդած թիմը ստացել է արեւմտյան «ժողովրդավարական ձեռնարկներով»։
Գրել է Հակոբ Բադալյանը

Բաց մի թողեք
Ո՞րն է մեր տարբերությունը այլ ուժերից. Նարեկ Կարապետյան․ Տեսանյութ
Որ իմ լռությունից էլ կարող են վախենալ, ինձ համար բացահայտում էր. Տեսանյութ
Ես ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին․ Ծառուկյան