10/08/2026

EU – Armenia

Կոտայքի մարզում Toyota-ն շրջվել է երթևեկելի գոտում․ տուժել են կինը և երկու անչափահաս երեխաները․ Լուսանկար

Օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Արթուր Հ․-ն իր վարած «Toyota Verossa» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հողաթմբերին ու քարերին և մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդի 2 անչափահաս երեխաներին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, իսկ կնոջը տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են անչափահասների և վիրավոր կնոջ ինքնությունը։

Blog Image