Լիբիայի զինված ուժերի ռազմական հետախուզության վարչության տնօրեն Ֆաուզի ալ-Մանսուրին սպանվել է պայթուցիկ սարքով իրականացված մահափորձի ժամանակ, հաղորդում է Reuters-ը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ գեներալ-մայորի մեքենան պայթել է Բենգազիի Աիշա մզկիթի մոտ։
«Ալ Արաբիա»-ի աղբյուրները հաստատում են, որ ալ-Մանսուրիի մեքենայում տեղադրված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարք։ Սկսվել է հետաքննություն։
Ավելի ուշ սա հաստատել է Լիբիայի ազգային բանակի բարոյական դաստիարակության հարցերով վարչության տնօրեն, գեներալ-մայոր Խալեդ ալ-Մահջուբը։ Նա հավելել է, որ պայթյունի հետևանքով այլ զոհեր կամ վիրավորներ չկան։
Ֆաուզի ալ-Մանսուրին ռազմական հետախուզության տնօրեն է դարձել 2024 թվականին։ Մինչ այդ նա եղել է Պարսից ծոցի ռազմական շրջանի և Աջդաբիայի գործողությունների կենտրոնի հրաանատարը։


Բաց մի թողեք
Չարլզ III-ը հստակեցրել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի կարգավիճակը Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո
Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի վրա. Լուսանկարներ
«Միայն հիմարները կամ դավաճանները կարող են ուրախանալ». Ինչպես է արձագանքել Գերմանիայում ընտրություններին Տուսկը