Շուրջ մեկ տարի է, ինչ Դիլիջան համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցությունը չի մասնակցում ավագանու նիստերին` բոյկոտում է, քանզի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանն ավագանու ՔՊ-ական անդամների հետ սեփական օրակարգով է առաջնորդվում եւ նիստերից մեկի ժամանակ անձնական վիրավորանք է հասցրել ավագանու ընդդիմադիր անդամներից մեկին։
Հրապարակ թերթը գրել է․ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Հովհաննիսյանն անձնական խնդիրների պատճառաբանությամբ 2025թ․ փետրվարի 18-ին ավագանու անդամի իր լիազորությունները վաղաժամ դադարեցրել է։
Սակայն ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունից մեկ անձ մասնակցում է նիստերին եւ միշտ կողմ քվեարկում ՔՊ-ական համայնքապետի ներկայացրած նախագծերին։ Խոսքն Արմենուհի Մայիլյանի մասին է, որին համայնքապետը կարող է քաշել իրենց կողմը։ Դա՝ այն դեպքում, որ Դիլիջան քաղաքի զարգացման, «Ապրելու երկիր» կուսակցության ստեղծման ու կայացման գործում մեծ դեր ունեցող Ռուբեն Վարդանյանը շուրջ 3 տարի գտնվում է Ադրբեջանի բանտում, Դիլիջանի համայնքապետարանը դատի է տվել Ռ․ Վարդանյանի հետ կապված ընկերություններին եւ չեղարկում է նրա հետ կնքված պայմանագրերը, հետ վերցնում հողերը:
Արմենուհի Մայիլյանին հարցրինք` ի՞նչն է պատճառը, որ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը չի մասնակցում ավագանու նիստերին, իսկ ինքը, լինելով այդ խմբակցության անդամ, ոչ միայն մասնակցում է, այլեւ մշտապես կողմ է քվեարկում ՔՊ-ական համայնքապետ Դ․ Սարգսյանի առաջարկներին։ Ա․ Մայիլյանն ասաց՝ այդ հարցն ուղղեք Մանե Թանդիլյանին։ Դիլիջանցիներից տեղեկացանք, որ Արմենուհի Մայիլյանը Դիլիջանում ապօրինի կառուցված անշարժ գույք՝ գարաժ ունի, մարդիկ ենթադրում են` գուցե այն օրինականացնելու նպատակո՞վ է ավագանու նիստերին մասնակցում եւ ՔՊ-ամետ պահվածք դրսեւորում։

Բաց մի թողեք
Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց