«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արեգա Հովսեփյանին:
ԱԺ-ում քննարկվում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Պաշտոնի համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է ընդդիմադիր պատգամավոր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։
Քննարկման ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը Հովսեփյանին հարց ուղղեց՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի հնչեցրած արտահայտություններից մեկին։ Չախոյանը հետաքրքրվեց՝ արդյոք նման բառապաշարով է ընդդիմադիր պատգամավորը պատրաստվում շփվել եվրոպացի գործընկերների հետ։
Ի պատասխան՝ Արեգա Հովսեփյանը նշեց, որ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները մեջբերելու դեպքում բարեկրթությունից շատ բան չի մնա։
«Եթե սկսենք մեջբերումներ անել ձեր ղեկավարից, կարծում եմ՝ բարեկրթությունից կմնա միայն «բ» տառը, իսկ մեր որդեգրած կառուցողական քաղաքականությունից՝ «կ» տառը»,– ասաց Հովսեփյանը։

Բաց մի թողեք
Կալանավորված եւ մահացած անձանց դեմ հարուցված վարույթը` Փաշինյանի պատվերով
Պապիկյանը պետք է հրաժարական ներկայացնի
Կառավարությունն ինքն է՝ թքած ունենալով օրենքների ու բարոյական նորմերի վրա