Օգոստոսի 19-ին՝ ժամը 16։04-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ տանը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է տան մոտ 40 քմ հատվածը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։


Բաց մի թողեք
Խոշոր վթար Մայիսյանում, բախվել են «Kia» և «ԳԱԶ 3108»․ Լուսանկար
«Օպել»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար
Ողբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմին