Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամին Շահը հայտարարել է օգոստոսի 12-ին երկրի 14 նահանգներում իրականացված հատուկ գործողության մասին, որի ընթացքում «ձերբակալվել է ավելի քան երկու հարյուր ահաբեկիչ»։
Ըստ Ամին Շահի, ահաբեկիչները «գործել են Պակիստանի Միջգերատեսչական հետախուզության ցուցումով»։ Հնդկաստանցի պաշտոնյայի ներկայացմամբ՝ երկրի «տասնյակ բնակավայրերում անկախության օրը պետք է ահաբեկչություններ իրականացվեին»։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը արագ արձագանքել է Հնդկաստանի հնչեցրած մեղադրանքին, հերքել տեղեկությունը և իր հերթին Նյու-Դելիի հայտարարությունը որակել «անհիմն քարոզչություն»։
Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը, սակայն, հիմնավորել է, որ ձերբակալված «Շահզադ Բհատին հաստատել է պակիստանյան հետախուզության հետ կապը և նրա միջոցով ահաբեկչական ցանցի ստեղծումը»։
Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև այսպես կոչված՝ «պաշտպանական պակտի» ստորագրումից հետո Հնդկաստանը պաշտոնապես հայտարարել է, որ «առայժմ ուշադրության հետեւում է զարգացո»մներին»։
Պակիստանը և Հնդկաստանը վաղեմի տարածքային վեճ ունեն՝ կապված Քաշմիրի պատկանելիության հետ։ Կողմերի միջև առայժմ վերջին ռազմական բախումը տեղի է ունեցել 2025թ․-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ պակիստանա-հնդկաստանյան պատերազմը դադարել է իր միջնորդությամբ։
Պակիստանի և Հնդկաստանի միջև հերթական լարվածությունը, որ առայժմ մնում է փոխադարձ մեղադրանքների մակարդակում, զգաստացնող է։ Պակիստանը Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ վերջին տարիներին Հայաստանը և Հնդկաստանը սպառազինությունների առքուվաճառքի և տեխնոլոգիական համագործակցության ասպարեզում հասել են շոշափելի առաջընթացի։
Իրավիճակն այնպիսին է, որ Թուրքիայի գլախավորած «եռյակ դաշինքին» դիմադրողունակության հարցում Հնդկաստանը աջակցում է Իսրայելին։ Այս դասավորությունը, ինչպես Թուրքիայում են կասկածում, կարող է ընդգրկել նաև Հունաստանին և Կիպրոսին։
«Մեքքայի համաձայնագրի» բուն նշանակությունը այն է, որ կողմերից մեկի դեմ հարձակումը ճանաչվում է ագրեսիա բոլորի դեմ։ Ֆորմալ առումով Հնդկաստանի և Պակիստանի միջև որևէ զինված բախում կարող է ներկայացվել որպես «Մեքքային համաձայնագրի» կողմ հանդիսացող երկրի դեմ «ագրեսիա»։
«Գետնի վրա իրավիճակը», երեւի, դրան չի հասնի, բայց քաղաքական առումով Թուրքիան և Սաուդյան Արաբիան, անկասկած, Պակիստանին աջակցություն կհայտնեն։
Կմիանա՞ դրան Ադրբեջանը։ Անցյալ տարի Իլհամ Ալիևը Իսլամաբադում հայտարարել է, որ Ադրբեջանը «պատրաստ է Պակիստանին ցանկացած աջակցություն ցուցաբերել»։

Բաց մի թողեք
Ադրբեջանական «դառնահաբի լուռ մարսումը» ներքաղաքական հետեւանքներ է ունենալու
Վրաստանը «բացում է Հարավային Կովկասի հյուսիսային դարպասը»
Մարգարիտա Սիմոնյանը կվճարի թշնամու ԱԹՍ-ի վրա կրակած ֆերմերի տուգանքը