«Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու։ Արդյունքները, ինձ թվում է, շուտով կլինի»։
Այս մասին քիչ առաջ դատարանի բակում հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին։
Սամվել Կարապետյանը քննադատել է Հայաստանի՝ Չորրորդ Հանրապետություն մտնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ այդ ձևակերպման մեջ հնարավոր վտանգներ տեսնելով։
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտարարել է, որ հանրապետությունների փոփոխությունը չպետք է կապվի տարածքային զիջումների կամ երկրի սահմանների փոփոխության հետ։ Նրա խոսքով՝ նման մոտեցման շարունակականությունը կարող է հանգեցնել նորանոր «հանրապետությունների» հռչակման։
«Փաշինյանը մեզ կհասցնի 10-րդ հանրապետության նույնպես, դրա համար պետք է թույլ չտալ»,- նշել է նա։

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը փորձեց Արմեն Գրիգորյանի սիրտը շահել, Ալեն Սիմոնյանն՝ անտեսվեց
ՔՊ-ական նախկին պատգամավորը` Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար
Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում համակարգից