27/08/2026

EU – Armenia

Հայտնի են Չեմպիոնների լիգայի փուլի բոլոր մասնակիցները

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումներով վերջնականապես ձևավորվել է 2026/27 մրցաշրջանի հիմնական լիգայի փուլի մասնակիցների կազմը։ Նորացված ձևաչափով մրցաշարի գլխավոր փուլում հանդես կգա 36 ակումբ։

Թիմերից 29-ը հիմնական փուլի ուղեգիր էր նվաճել ուղղակիորեն, իսկ մնացած 7 տեղերը բաժին են հասել որակավորման փուլի արգելքը հաղթահարած ակումբներին: Այդ վերջին ուղեգրերն ապահովել են «Ֆեներբահչեն», ԱԵԿ-ը, «Վիկինգը», «Սլովանը», Զագրեբի «Դինամոն», «Ցրվենա Զվեզդան» և «Յանգ Բոյզը»:

Լիգայի փուլի վիճակահանության արարողությունը կկայանա այսօր՝ օգոստոսի 27-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին։ Մասնակից ակումբները կբաժանվեն 4 զամբյուղի:

Բոլոր 36 թիմերը կձևավորեն մեկ միասնական մրցաշարային աղյուսակ։ Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 8 հանդիպում վիճակահանությամբ որոշված մրցակիցների հետ (4-ը՝ տանը, 4-ը՝ դրսում)։ Լավագույն արդյունք գրանցած 8 թիմերը ուղղակիորեն դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած ակումբները կմասնակցեն անցումային ստուգատեսի (փլեյ-օֆֆ)՝ մյուս 8 ուղեգրերը վիճարկելու համար:

Լիգայի փուլ դուրս եկած թիմերի ամբողջական ցանկը՝ ըստ երկրների.

Անգլիա. «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ասթոն Վիլա», «Լիվերպուլ»

Իսպանիա. «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Վիլյառեալ», «Ատլետիկո Մադրիդ», «Բետիս»

Իտալիա. «Ինտեր», «Նապոլի», «Ռոմա», «Կոմո»

Գերմանիա. «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Շտուտգարտ»

Ֆրանսիա. ՊՍԺ, «Լանս», «Լիլ»

Նիդերլանդներ. ՊՍՎ, «Ֆեյենորդ»

Պորտուգալիա. «Պորտու», «Սպորտինգ»

Թուրքիա. «Գալաթասարայ», «Ֆեներբահչե»

Նորվեգիա. «Բուդյո-Գլիմտ», «Վիկինգ»

Բելգիա. «Բրյուգե»

Չեխիա. «Սլավիա»

Ուկրաինա. «Շախտյոր»

Ադրբեջան. «Սաբահ»

Ավստրիա. ԼԱՍԿ

Հունաստան. ԱԵԿ

Սլովակիա. «Սլովան»։