Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուին՝ երկրի անկախության 35-ամյակի կապակցությամբ, հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։
Նամակում Իլհամ Ալիևը իր և Ադրբեջանի ժողովրդի անունից ջերմ շնորհավորանքներ է հղել Սանդուին և մոլդովական ժողովրդին՝ հայտնելով իր լավագույն մաղթանքները։
Շնորհավորական նամակում ընդգծվել է Ադրբեջանի և Մոլդովայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և համագործակցության հաջող զարգացումը։
Ալիևը վստահություն է հայտնել, որ կապերի համապարփակ զարգացման և համագործակցության խորացման համատեղ ջանքերը կշարունակվեն նաև ապագայում՝ համաձայն երկու ժողովուրդների կամքի, որոնք կապված են բարեկամության կապերով։
Նշենք, որ Ռուսաստանի և Մոլդովայի հարաբերությունները մեղմ ասած ոչ բարեկամական են քաղաքական դրդապատճառներով, հատկապես՝ Գագաուզիայի ինքնավարության հետ կապված։ Այս իմաստով ուշագրավ է, որ Ադրբեջանի ղեկավարը շարունակում է դեմոնստրատիվ հակառուսականություն դրսևորել, այդ թվում՝ նմանատիպ ուղերձների մակարդակով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են։
Հիշեցնենք, այս շաբաթ, Ուկրաինայի Անկախության տոնի առթիվ Ալիևը շնորհավորել էր Վլադիմիր Զելենսկուն և հավաստիացրել, որ Բաքուն շարունակելու է աջակցել Կիևին։

Բաց մի թողեք
ՔՊ-ն Ստեփանավանում երկու թեկնածու է առաջադրելու․ Լուսանկարներ
Վերանորոգվա՞ծ, թե՞ վնասված․ ինչ է արձանագրվել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքեց Հայաստանում աղմկահարույց ձերբակալություններին