ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը,– հայտնել է նա։
Հայրս [Ռոբերտ Քոչարյանը] Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել է բժշկական կենտրոն. դատական նիստը շարունակվում է առանց նրա, հայտնում է Լևոն Քոչարյանը։

Բաց մի թողեք
Երեւանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել «Այրարատ» կինոթատրոնի անշարժ գույքի վրա
Վերցրել է անձնագրերը, ստիպել սեռական հարաբերություններ ունենալ. օտարերկրացիները ՀՀ-ում զբաղվել են թրաֆիքինգով