Այսօրվա նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի սեպտեմբերի 27-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։
ԿԸՀ–ից հայտնում են, որ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 8-ական,
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք` 4-ական,
«Հայաստան» կուսակցությունների դաշինք ` 2-ական։
ԿԸՀ որոշման համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ են ներկայացվում 2026 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը` մինչև ժամը 18։00-ն:
ԿԸՀ նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդներին 2026 թվականի սեպտեմբերի 27-ի և հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

Բաց մի թողեք
ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում, թափանցիկ ու ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք հայտնում. Նիկոլ Փաշինյան
«Խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ
«Բարի գալուստ Հայաստան»․ ՀՀ-ն չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսների մուտքը երկիր