Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա, որոնք հայտ են ներկայացրել կամ ապաստանի հայցման համար կամ գտնվում են ապաստանի ստացման գործընթացքում։
Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված Պետդեպարտամենտի փաստաթղթերը։
Պետդեպը Ներքին անվտանգության նախարարության հետ համատեղ աշխատում է, որպեսզի բացահայտի այն օտարերկրացիներին, որոնք երկիր են մուտք գործել կարճաժամկետ վիզաներով, իսկ հետո արդեն ապաստանի հայց են ներկայացրել եւ ցանկանում են մնալ Միացյալ Նահանգներում։
Նոր հակամիգրանտային միջոցառումների մասին, սպասվում է, որ Սպիտակ տունը կհայտարարի առաջիկա շաբաթներին։ Մանրադիտակի տակ կհայտնվեն B1/B2 տուրիստական եւ գործարար այցելությունների վիզաները, որոնք տրվել են վերջին տասը տարիների ընթացքում։

Բաց մի թողեք
«Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսը. Լուսանկարներ
Փաստաբաններ Տաթևիկ Սողոյանին ու Հովհաննես Խուդոյանին պսակադրել է Արշակ Սրբազանը, քավորը Բագրատ Սրբազանն է. Լուսանկարներ
Լրագրողներ Փայլակ Ֆահրադյանը եւ Մերի Մանուկյանն ամուսնացել են․ Լուսանկար