Թուրքիան Ստամբուլի տեխնիկական համալսարանի ակադեմիական ստորաբաժանումներ է բացում Ղարաբաղի (օկուպացված Արցախի՝ Ստեփանակերտում ժամանակին գործող պետական համալսարանի տարածքն է – խմբ․) համալսարանում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է ստորագրել Ստամբուլի տեխնիկական համալսարանի (ITU) ակադեմիական ստորաբաժանումներ բացելու մասին Ադրբեջանում գտնվող Ղարաբաղի համալսարանի կազմում։
Որոշման համաձայն՝ Թուրքիայի օրենսդրությանը համապատասխան ստեղծված և Ստամբուլի տեխնիկական համալսարանի ռեկտորատի հետ կապված ստորաբաժանումները կգործեն Ղարաբաղի համալսարանի կազմում։
Այս որոշումը նշանավորում է երկու համալսարանների միջև համագործակցության հաջորդ փուլը։ 2026 թվականի հունվարին Ստամբուլի տեխնիկական համալսարանի և Ղարաբաղի համալսարանի միջև ստորագրվել է կրթական և գիտական համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը նախատեսում էր ուսանողների և դասախոսների փոխանակումներ, համատեղ հետազոտական նախագծեր, գիտական տեղեկատվության և նյութերի փոխանակում, կրկնակի աստիճանի ծրագրերի մշակում, ինչպես նաև կրթական և հետազոտական լաբորատորիաների համատեղ նախագծում և կառավարում Ղարաբաղի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետում։
Բացի այդ, կողմերը համաձայնել են ITÜ-ում պատրաստել մագիստրոսական և դոկտորական ուսանողների՝ Ղարաբաղի համալսարանի ակադեմիական անձնակազմի ներուժը զարգացնելու համար։

Բաց մի թողեք
Ե՞րբ է Ադրբեջանի նախագահը հրաժարվելու «Հայաստանի ներկայիս տարածք» ձևակերպումից
Հեռացնել Հայաստանին, թե ոչ՝ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումն է, պետք է հաշվի առնվեն մանրամասները. Մասադիկով
Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից․ հայտարարություն