«Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին որոշումը երկրների գերագույն գլխավոր հրամանատարների իրավասությունն է, բայց պետք կլինի հաշվի առնել բոլոր հանգամանքները»:
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
«ՀԱՊԿ-ի որոշումը՝ հեռացնել Հայաստանին, թե ոչ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որտեղ խորհրդի անդամներն են մեր անդամ երկրների գերագույն գլխավոր հրամանատարները։ Այդ որոշումն իրենցն է։ Բայց ես կարծում եմ, որ որոշումներ կայացնելիս միշտ պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու պահերը»,- նշել է նա։
Մասադիկովի խոսքով՝ եթե Հայաստանի ղեկավարությունը, վարչապետ Փաշինյանը, հայտարարել են այդ մասին, ուրեմն, հավանաբար, կան տարբեր օրակարգեր։
«Քաղաքական գործիչները հենց դրա համար էլ քաղաքական գործիչներ են, որպեսզի բարձրացնեն այս հարցը, բարձրացնեն քննարկման աստիճանը, հետո իջեցնեն»,- արձանագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Բաց մի թողեք
Երկու օրում «3+3»-ը երկու անգամ վերադարձավ տարածաշրջանային դիվանագիտության օրակարգ
Վերջին զարգացումները Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների տեսանկյունից ուշագրավ պատկեր են ստեղծել
Ադրբեջան – Թուրքիա հարաբերությունները լարված են․ Անկարայից արձագանքել են