Իրանն ավելացվել է այն երկրների ցանկում, որտեղ պատերազմի և զինված հակամարտության պայմաններում գործում են Ադրբեջանի դիվանագիտական առաքելություններն ու հյուպատոսությունները։
Հհամապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Փաստաթուղթը փոփոխություններ է մտցնում Դիվանագիտական ծառայության աշխատակիցներին երաշխիքներ և փոխհատուցումներ տրամադրելու կանոններում, որոնք հաստատվել են Նախարարների կաբինետի 2008 թվականի հունվարի 21-ի թիվ 11 որոշմամբ։
Որոշման համաձայն՝ Իրանն ավելացվել է Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսությունների համար հատուկ աշխատանքային պայմաններ ունեցող երկրների ցանկում։
Իրանն այս ցանկում ութերորդ երկիրն է։ Հրամանագիրը գործում է 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։

Բաց մի թողեք
Ոչ թե բովանդակությունն է անունին համապատասխանեցվում, այլ անունն ենք երկարացնում այնքան, մինչև բովանդակությունն էլ տեղավորվի մեջը
Դիլիջանի կենտրոնում, շենքի տակ աղբանոց է
Միացյալ Նահանգները երբեք Մերձբալթիկան չի ճանաչել «իբրև Ռուսաստանի մաս, բայց ընդունել է, որ փաստացի այդպես» է