Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների տարածքի վրա։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հիշելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մասին։
«Ես լավ բանակցություններ եմ ունեցել նրա (Պուտինի. խմբ.) հետ։ Նա ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակվելու մտադրություն չունի», – ասել է Թրամփը լրագրողներին։
ԱՄՆ առաջնորդը նաև հայտարարել է, որ ԿՀՎ տնօրենը որևէ ուղերձ չի փոխանցել Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ։ Նրա խոսքով` Ջոն Ռետկլիֆը իր ռուս գործընկերոջ հետ հանդիպում է վեց ամիսը մեկ կամ տարին մեկ անգամ։
«Նրանք շատ լավ հարաբերություններ ունեն։ Որևէ ուղերձ չի փոխանցվել, և դրանում ոչ մի արտասովոր բան չկար», – ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը հերքել էր ԶԼՄ–ների պնդումներն այն մասին, որ ԿՀՎ ղեկավարի այցը արտակարգ բնույթ է կրում` Մոսկվայի հետ շփումները որակելով «որոշակի առումով առօրեական» և ընդգծելով, որ Վաշինգտոնը միտված է Ուկրաինայի հակամարտության արագ դիվանագիտական կարգավորմանը։

Բաց մի թողեք
Դժվար է իմանալ, թե Թրամփի որ հայտարարությունն է պետք որպես հիմք ընդունել. Փեզեշքիան
Ամերիկյան բազայի վրա հարձակվելիս արդյոք չինացիներից օգնություն են ստացել
Ֆրանսիայում երկաթուղային վթարի հավանական պատճառ ոստիկանությունը համարում է դիվերսիան. Լուսանկար