Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել յոթ անձի, որոնք դատապարտվել էին 2024 թվականի վերջին և 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած հակակառավարական հանրահավաքների ժամանակ անկարգություններ կազմակերպելու համար:
Այս մասին հաղորդել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը:
Կավելաշվիլին ներում է շնորհել Ֆրիդոն Բուբուտեիշվիլիին, որն անձամբ դիմել էր նախագահին՝ բանտից ազատ արձակելու խնդրանքով: Ազատ է արձակվել նաև Սաբա Ջիկիան: Կավելաշվիլին նաև ներում է շնորհել Գուրամ Խութաշվիլիին և Դանիել Մումլաձեին, որոնք դատապարտվել էին 2024 թվականի հանրահավաքների ժամանակ տեսախցիկները վնասելու համար: Բանտից ազատ է արձակվել նաև պայթյուն կազմակերպելու մեջ մեղադրվող Դավիթ Խոմերիկին: Պետության ղեկավարը վաղաժամկետ ազատ է արձակել բանտից Սիմոն Մախարաձեին և Թորնիկե Մչեդլիշվիլիին:
Օգոստոսի 27-ին Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Կավելաշվիլին ներում է շնորհել 226 անձի՝ օգոստոսի 28-ին նշվող Սուրբ Աստվածածնի Վերափոխման (Մարիամոբա) տոնի կապակցությամբ:
2024 թվականի նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին Վրաստանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր, այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը անդամակցելու բանակցությունները դադարեցնելու որոշման մասին։

Բաց մի թողեք
Թրամփն անցավ վճռորոշ քայլի Ռուսաստանի հարցում և ոչ միայն․․․
Վրաստանում հեղեղումներ են․ լուրջ ավերածություններ կան. Լուսանկար
Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ն թուլացել է. The Washington Post