Ուզբեկստանի նախագահ Միրզիյոևը ստորագրել է «Նախագահի աշխատակազմի մասին» սահմանադրական օրենք, որով աշխատակազմի ղեկավարը օժտվում է Անվտանգության խորհրդի նախագահի առաջին տեղակալի լիազորություններով և ստանում անձեռնմխելիություն։
Ուզբեկստանի նախագահի աշխատակազմը ղեկավարում է նրա քառասունմեկամյա դուստրը՝ Սայիդա Միզիյոևան։ Փորձագիտական տպավորություն կա, որ Միրզիյոևը «պատրաստվում է իշխանությունը փոխանցել նրան»։
Այս տեսակետը, կարծես, այնքան էլ անհավանական չէ։ Օրենքով նոր լիազորությունների մեջ մտնելուց երկու օր հետո Սայիդա Միրզիյոևան այցելել է Պեկին, որտեղ նրան ընդունել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
Դա բավական բարձր մակարդակի ընդունելություն է, եթե նկատի ունենանք, որ Վան Ին միաժամանակ Չինաստանի կոմկուսի Քաղական բյուրոյի անդամ է և գլխավորում է նաև Կենտկոմի Արտաքին գործերի հանձնաժողովը։
Կողմերը քննարկել են Ուբեկստան-Չինաստան ռազմավարական համագործակցության ընթացիկ վիճակը և զարգացման ու խորացման հեռանկարը։ Բանակցությունների ընթացքում առանձնակի ուշադրություն է հատկացվել միջազգային դրությանը։
Զրուցակիցները «գլոբալ օրակարգի վերաբերյալ մտքեր են փոխանակել և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներ մշակելու հնարավորությունը»։
Դիտարժան է, որ Ուզբեկստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Միրզիյոևան Պեկին է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Տաշքենդ պետական այցից մի քանի օր հետո։
Ալիևի տաշքենդյան այցը կարևորվել է Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև «Հավերժական բարեկամության մասին» պայմանագրի ստորագրմամբ։ Ադրբեջանը նաև Չինաստանի ռազմավարական գործընկերն է։ Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը ձգտում է Ուզբեկստանի միջոցով Չինաստանի հետ համագործակցությունը ավելի ամրապնդել։
Օգոստոսի 31-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը։ Ըստ տեղեկությունների, օրակարգի գլխավոր հարցը էներգետիկան և էներգակիրների տարանցումն է։
Ուբեկստանը ՇՀԿ լիիրավ անդամ է և կարող է կառույցում ներկայացնել նաև Ադրբեջանի «պատկերացումները»։ Չինաստանի և Ադրբեջանի համագործակցությանը աջակցում է նաև Պակիստանը։

Բաց մի թողեք
Հարձակվել են Մոսկվայի վրա և ոչ միայն․ ինչ է կատարվում` Ռուսաստանը պարտվում է
Շվեյցարիան մտադիր է կառուցել ռազմական անօդաչու թռչող սարքերի գումարտակ
Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը մահացել է 89 տարեկանում. Լուսանկար