Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանում Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ օգոստոսի 27-ին անհայտ անձինք սադրիչ բնույթի պատկերներ են տեղադրել կառույցի դիմաց:
Գերատեսչությունը կոչ է արել ռուսական կողմին հետաքննել միջադեպը և միջոցներ ձեռնարկել հետագայում նման դեպքերը կանխելու համար։
«Չենք բացառում, որ տեղի ունեցածի նպատակն է արհեստականորեն լարվածություն ստեղծել երկկողմ հարաբերություններում: Միջադեպը կարող է լինել վերջին շրջանում ռուսական մի շարք լրատվամիջոցների հակաադրբեջանական արշավի մի մասը»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Բաքուն հորդորել է Մոսկվային կատարել ստանձնած պարտավորությունները և ապահովել դիվանագիտական աշխատողների անվտանգությունը:

Բաց մի թողեք
Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը մահացել է 89 տարեկանում. Լուսանկար
Չինաստանը պետք է կատարի առևտրային պարտավորությունները, հակառակ դեպքում ԵՄ-ն կգործի, զգուշացնում է ֆոն դեր Լեյենը. Լուսանկար
Գերմանիան դիտարկում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի դերը քվեարկության մոտենալուն զուգընթաց