ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը վերանշանակվել է իր պաշտոնում։

ՀՀ վարչապետի որոշմամբ Արդարադատության նախարարի տեղակալներ Գևորգ Քոչարյանը, Աննա Կարապետյանը, Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցը վերանշանակվել են իրենց պաշտոններում:

Աշխատանքից ազատվել են եւս երկու փոխնախարար՝ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ, հանրակրթության հարցերը համակարգրող Արաքսիա Սվաջյանը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, որի մայրն օրերս ֆեյսբուքում կատաղի քոմենթներ էր գրում՝ ջախջախելով Նիկոլ Փաշինյանին քննադատողներին, ընդդիմադիրներին։
Ինչ վերաբերում է Սվաջյանի ազատմանը, ապա նա երեկ երկու խորհրդակցություն է անցկացրել՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ եւ ուսումնական տարվա մեկնարկին հանրակրթության հարցերով զբաղվող փոխնախարարին ազատելն առնվազն չմտածված քայլ է, որովհետեւ այս սեպտեմբերի մեկից մարզային դպրոցներն էլ են անցնում նախարարության ենթակայության տակ։ Ըստ ամենայնի, օրերս Երեւանի կրթության վարչության ազատված պետը՝ Մարգարիտ Խաչատրյանն է այս պաշտոնը զբաղեցնելու։ Ընդ որում, երկուսի ազատումն էլ իրականացվել է բավականին հապճեպ ու անսպասելի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, իսկ Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարող։
ՀՀ վարչապետի որոշումները ստորև՝
«Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին վերանշանակել պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում»:
«Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Սիրո Ամիրխանյանին վերանշանակել գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում»:


Բաց մի թողեք
Մինչ կյանքից հեռանալը 23-ամյա զինծառայողն իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկել․ Լուսանկար
Երեք նախարարությունների անունները փոխվեցին
Խաղաղություն խոստացողները պատերազմ են հայտարարում, առայժմ՝ հիբրիդային