«Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական թակարդում, և այսօր հայաստանյան քաղաքական մտքի գերխնդիրը պետք է լինի Հայաստանը հանել այդ ծուղակից և էլ թույլ չտալ, որպեսզի Հայաստանը դառնա Արևմուտքի համար հերթական գործիքը իր գեոպոլիտիկ հակառուսական պայքարում»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս մասին գրել է «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը։
Նրա խոսքով, ինչպես թշնամիների, այնպես էլ Հայաստանն օգտագործել ցանկացողների համար բոլորն էլ հայ են և Հայաստանի քաղաքացի, ուստի անհրաժեշտ է մի կողմ դնել ներքին հակասություններն ու անձնական անհամակրանքները: Ըստ նրա, մինչ տեղական քաղաքական դերակատարները զբաղված են միմյանց քննադատելով և քաղաքական ամբիցիաներ բավարարելով, Արևմուտքն առաջ է մղում իր ծրագրերը՝ քանդելով տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը, ինչի բացասական հետևանքները կրելու է հենց հայ ժողովուրդը:
Մհեր Ավետիսյանը կոչ է անում քաղաքական խաղացողներին դադարեցնել ներքաղաքական պայքարը և համախմբվել «Հայաստան» ու «Հայոց պետականություն» գաղափարների շուրջ՝ միասնական անվտանգության բանաձև գտնելու համար: Նա ընդգծում է, որ անվտանգային լուրջ մարտահրավերների և ճգնաժամի պայմաններում երկիրը չի կարող ունենալ ներքաղաքական օրակարգ կամ ներքին խրամատներ, այլ պետք է մեկ բռունցք դառնալ և պաշտպանել պետական շահն ու անվտանգությունը:

Բաց մի թողեք
Ադրբեջանն իրեն Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չի համարում
Սա ռեւիզիա է, որը կոչում են չորրորդ հանրապետություն
«Լռիր, քանի դեռ բանտում չես հայտնվել»․ ի՞նչ մեսիջ է փոխանցում Փաշինյանը