29/08/2026

EU – Armenia

Արտակարգ դեպք՝ Վանաձորում, 2-ամյա տղան անզգուշաբար 3-րդ հարկի պատուհանից վայր է ընկել

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի բժիշկները կարողացել են անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերել երեխային, որից հետո Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու նպատակով սանավիացիայի կանչ են գրանցել, և արդեն սանավիացիան ժամանել է ու քիչ անց երեխային կտեղափոխեն Երևան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 2-ամյա Ն․ Ա․-ն է, ով անզգուշաբար երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել։

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։