Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագրի հայտարարությունից հետո տված իր առաջին հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բարձրացրել է Հարավային Կովկասի երկրների մասնակցությամբ ապագա համատեղ պաշտպանական շրջանակ ստեղծելու հնարավորությունը, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են դեպի վերջնական խաղաղության համաձայնագիր։
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ նման նախաձեռնության իրականացումը հնարավոր կդառնա հարաբերությունների լիակատար կարգավորումից և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Սակայն դիվանագետը պարզաբանել է, որ այս փուլում գաղափարը դիտարկվում է բացառապես որպես ռազմավարական հեռանկար, այլ ոչ թե ակտիվ բանակցությունների առարկա։
Ֆիդանը նշել է Անկարայի և Բաքվի միջև ռազմավարական դաշինքը բարձր արդյունավետ ռազմաքաղաքական գործընկերությունը, որպես տարածաշրջանային կայունության հիմնական գործոն։

Բաց մի թողեք
Գևորգ Փարսյանը 3-րդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
Թուրք-ադրբեջանական լարում ու բողոքի ցույցեր. Ալիևն արգելել է դպրոցներում հիջաբ կրել, աշակերտները հեռացվել են
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան