30/08/2026

EU – Armenia

Կամավոր «արժանապատիվ մահը» օրինականացվել է

Ավստրալիայի ողջ տարածքում կամավոր էֆթանազիան կամ «կամավոր մահը» դարձել է օրինական։

Վերջին նահանգը, որտեղ այն արգելված է եղել, արգելանքը հանվել է։ Այս մասին հայտնում է ABC-ն։

Համաձայն Հյուսիսային Ավստրալիայի նահանգի օրենսդրական մարմնի ընդունված նոր օրենքի, ցանկացած մեկը, ով տառապում է անբուժելի հիվանդությամբ, որը կարող է մահվան բերել 12 ամսվա ընթացքում, կարող է խնդրել, որ իր հանդեպ այդ պրոցեդուրան իրականացվի։ Բուժաշխատողներին արգելվել է կամավոր էֆթանազիայի հարցը բարձրացնել բուժառուների մոտ։

Նշենք, որ Հյուսիսային Ավստրալիայում կամավոր էֆթանազիայի օրենքը ընդունվել է դեռ 1995 թվականին, իսկ հետո՝ երկու տարի անց արգելվել է, մինչեւ այժմյան նոր օրենսդրական փոփոխությունը։