«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է, այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը։
Նա նշել է՝ երեխաներին ամեն անգամ նույն պատասխանն է տալիս՝ «շուտով…»։
«Իրենք դեռ չեն հասկանում այս սպասման ծանրությունը, չեն հասկանում, թե ինչու Գագոն իրենց կողքին չէ։ Իրենք պարզապես կարոտել են… ու սպասում են։
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, Մասիվի դատարանում տեղի կունենա հորս՝ Գագիկ Ծառուկյանի դատավարությունը։
Մենք հավատում ենք, որ արդարությունը կհաղթի, և Աստծո կամոք հայրս շուտով նորից կլինի մեր կողքին»,- գրել է Անահիտ Ծառուկյանը։



Բաց մի թողեք
«Beach Boys»-ի համահիմնադիր և «Surfin’ USA»-ի ու այլ հիթերի գլխավոր երգիչ Մայք Լավը մահացել է 85 տարեկանում. Լուսանկար
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին
Հայկական ֆուտբոլի ապագան պետք է կառուցենք այսօր՝ հստակ տեսլականով, համակարգված աշխատանքով. Գևորգ Ղազարյան. Լուսանկար