Շնորհավորում եմ Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առիթով։
Այսօր այս շնորհավորանքն առանձնահատուկ քաղաքական խորհուրդ ունի։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիվ գործընթացը վաղուց դուրս է իրավական վեճի շրջանակներից։ Նախագահը, որն իր պետական գործունեության տարիներին կանգնած է եղել Հայաստանի և Արցախի անվտանգության ու պետականության պաշտպանության առաջնագծում, այսօր զրկված է ազատությունից և ենթարկվում է քաղաքական հետապնդման։
Մենք կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր գնահատականներ և անգամ տարաձայնություններ։ Միաժամանակ իրավական ու ժողովրդավարական պետությունում քաղաքական մրցակցությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի։ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել քաղաքական հակառակորդների կամ այլախոհների նկատմամբ հետապնդումների ու ազատազրկումների միջոցով։ Ատելության, վրեժխնդրության ու պառակտման ներպետական քաղաքականությունը չի կարող իրական հավելյալ արժեք ստեղծել, իսկ Հայաստանի առջև առկա մարտահրավերները պահանջում են ճիշտ հակառակը:
Ռոբերտ Քոչարյանին և իր ընտանիքին մաղթում եմ առողջություն, ուժ և տոկունություն այս դժվարությունը ևս հաղթահարելու համար։
Սամվել Կարապետյան

Բաց մի թողեք
Գևորգ Փարսյանը 3-րդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
Թուրք-ադրբեջանական լարում ու բողոքի ցույցեր. Ալիևն արգելել է դպրոցներում հիջաբ կրել, աշակերտները հեռացվել են
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան